Խոստովանում եմ…

13479744_1015713735212790_1730075439_n

Ես Գեորգի Դալլաքյանն եմ: Արդեն երկու տարի է ինչ ես ինձ սեբաստացի եմ համարում, քանի որ մասնակցել ու մասնակցում եմ Քոլեջի աշխատանքային ջոկատի գործունեությանը, իսկ սեպտեմբերի մեկից պատրաստվում եմ սովորել Քոլեջում՝ «Պարտեզապուրակային գործ» մասնագիտությամբ:

Անկեղծորեն խոստովանում եմ, որ հաճելի է աշխատել այս ջոկատում Անահիտ Մելքոնյանի ղեկավարությամբ ու ինձ արդեն սիրելի դարձած ընկերների մթնոլորտում: Ես անձամբ շատ եմ ոգևորվում տիար Բլեյանի ամենօրյա այցելությունից և ուշադրությունից: Իմ աշխատանքային օրերը շատ բուռն ու հետաքրքիր են անցնում:

Գեորգի Դալլաքյան

Leave a comment